13:11  ,  19 օգոստոսի, 2016

FIFA-17-ում ամենաբարձր վարկանիշն ունեն Մեսին ու Նոյերը, Մխիթարյանը եւս լավագույնների թվում է (ֆոտոշարք)

FIFA համակարգչային խաղի վերջին տարբերակի ամենաուժեղ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է: Արգենտինայի հավաքականի ավագի ընդհանուր վարկանիշը 94 է: 94 վարկանիշ ունի նաեւ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը:

Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 վարկանիշ:

90+ վարկանիշ ունեն նաեւ «Բարսելոնայի» հարձակվողներ Նեյմարը (91) եւ Լուիս Սուարեսը (90), «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներ Դավիդ Դե Խեան (91) ու Զլատան Իբրահիմովիչը (90) եւ «Բավարիայի» խաղացողներ Ռոբերտ Լեւանդովսկին (90) ու Ժերոմ Բոատենգը (90):

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը 87 է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում