12:30  ,  14 հուլիսի, 2016

ՖԻՖԱ. Հայաստանն առաջադիմել է, Պորտուգալիան 6-րդն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 8 աստիճան եւ հայտնվել 102-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմը հանդիպումներ չի անցկացրել, իսկ մինչեւ այդ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղերում հաղթել էր Գվատեմալային (7։1) եւ Էլ Սալվադորին (4։0):

Դասակարգման աղյուսակի լավագույն հնգյակում փոփոխություն չկա: Առաջատարն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում է Բելգիան։ Կոլումբիան երրորդն է, աշխարհի չեմպիոն Գերմանիան՝ չորրորդը, իսկ Ամերիկայի գավաթակիր Չիլին՝ 5-րդը: Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը առաջադիմել է 2 տեղով եւ 6-րդն է: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Բրազիլիան ու Իտալիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Լեհաստանը 16-րդն է, Ռումինիան՝ 24-րդը, Դանիան՝ 44-րդը, Չեռնոգորիան՝ 95-րդը, իսկ Ղազախստանը՝ 97-րդը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականն օգոստոսի 31-ին Պլզենում ընկերական խաղ է անցկացնելու Չեխիայի հետ, որը 33-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով