14:33  ,  4 հուլիսի, 2016

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ լավագույն մարզիկ

Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ լավագույն մարզիկ, հաղորդում է geowf.ge-ն:

Առաջնության լավագույն ծանրորդ է ճանաչվել չինացի Մո Յունգխիանգը, որը երկամարտի 265 (115+15) կգ արդյունքով ոսկե մեդալ էր նվաճել 59 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր +105 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 412 (187+225) կգ: 19-ամյա Սիմոնը անթերի կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները եւ երկամարտում նա 25 միավոր գերազանցեց 2-3-րդ տեղերը բաժանած ծանրորդներին:

Դա հայկական թիմի միակ մեդալն էր Թբիլիսիում, որտեղ Հայաստանը ներկայացրել էին նաեւ Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ, 8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (94 կգ, 4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (69 կգ, 5-րդ), եւ Արփինե Դալալյանը (+75, 7-րդ տեղ):

Հիշեցնենք, որ Նորվեգիայում այս տարվա ապրիլին կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի գրանցեց 402 կգ (182+220) արդյունքով գրավել էր երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում