11:33  ,  22 հունիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է արել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կորցնում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հույսերը:

Mirror-ը գրում է, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնն ավելացրել  է Հայաստանի հավաքականի ավագի համար առաջարկվող գումարը: Նոր առաջարկը 28 միլիոն ֆունտ ստերլինգի տեսքով է (36.5 միլիոն եվրո):

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ անգլիական ակումբը 25 միլիոն եվրո է առաջարկել 27-ամյա Մխիթարյանի համար, իսկ «Բորուսիան» պահանջում է 40 միլիոն:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում