11:30  ,  21 հունիսի, 2016

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների անունները: Ցուցակում է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող ստանոզոլոլ: Նմուշը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ անցած դոպինգ թեստից է: Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել մրցաշարերի: Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում