23:28  ,  10 հունիսի, 2016

Մուհամեդ Ալիի հուղարկավորությունը Լուիսվիլում (ուղիղ)

ԱՄՆ-ի Լուիսվիլ քաղաքում ընթանում է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությունը:

Հունիսի 9-ին տեղի էր ունեցել վերջին հրաժեշտի առաջին փակ փուլը, որին ներկա են եղել միայն հարազատները եւ բարեկամները: Երկրորդ փուլը տեղի է ունենում Լուիսվիլի KFC Yum Center մարզապալատում:

Լուիսիվիլի ոստիկանության տվյալներով, 100 հազար մարդ է եկել՝ հրաժեշտ տալու լեգենդար չեմպիոնին:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ, իսկ մահը վրա է հասել սեպտիկ շոկի հետեւանքով, որը տեղի է ունեցել «չպարզված բնական պատճառներով»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում