Եվրո-2016-ին պատրաստվող ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Սանդերլենդում անցկացված ընկերական խաղում ընդունեց Ավստրալիայի հավաքականին եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Արդեն երրորդ րոպեին աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Մարկուս Ռեշֆորդը, որը նորամուտը նշեց ազգային հավաքականում: Նա դարձավ Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ազգային թիմում գոլ խփեց նորամուտի խաղում: Գոլի հեղինակ դարձավ նաեւ Ուեյն Ռունին:
Ընկերական հանդիպում
Անգլիա - Ավստրալիա՝ 2:1
Մարկուս Ռեշֆորդ, 3, Ուեյն Ռունի, 55 – Էրիկ Դայեր, 75, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում