10:05  ,  23 մայիսի, 2016

Մաուրո Գեւգեոզյանի դուբլը կամային հաղթանակ է բերել «Աթլետիկո Բուկարամանգային»

Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրում «Աթլետիկո Բուկարամանգան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լա Էքուիդադի» նկատմամբ:

Դաշտի տերերի 2 գոլերն էլ գլխի հարվածով խփել ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն աչքի է ընկել 6-րդ ու 69-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականի թեկնածուն փոխարինվել է ավելացված ժամանակում: Դա Գեւգեոզյանի չորրորդ ու 5-րդ գոլերն էին ընթացիկ առաջնությունում:

«Աթլետիկո Բուկարամանգան» 22 միավորով 13-րդ տեղում է:

Տեսանյութում Գեւգեոզյանի գոլերը՝ 0:55-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով