20:18  ,  2 ապրիլի, 2016

Հայ զինծառայող մարզիկը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցու

Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Աբաղյանը ոսկե մեդալակիր է դարձել Աթենքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի երիտասարդական խաղարկությունում:

55 կգ քաշային Աբաղյանը մեկնարկել է թուրք ձյուդոիստի նկատմամբ հաղթանակով, իսկ հաջորդ 2 գոտեմարտերում ուժեղ է գտնվել Վրաստանի ներկայացուցիչներից եւ դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում հայ ձյուդոիստի մրցակիցը եղել է ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին, որին նա հաղթել է եւ գրավել առաջին տեղը:

Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ ՊՆ Բանակի մարզական ակումբում:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում