09:09  ,  25 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Ֆաբիանո Կարուանա vs Լեւոն Արոնյան

Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին կկայանան 12-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ 11-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 5.5 միավոր եւ բաժանում է 4-6-րդ տեղերը:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում