09:09  ,  24 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 24-ին կանցկացվի 11-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Պյոտր Սվիդլերի հետ:

Հիշեցնենք, որ Արոնյանն ունի 5.5 միավոր եւ Վիշի Անանդ հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Արոնյան, Անանդ՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում