09:42  ,  21 մարտի, 2016

Ռուբեն Ալեքսանյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Ռուսաստանի նախագահի գավաթի հաղթողներ

Կազանում անցկացված Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում Հայաստանի երկու ծանրորդներ նվաճել են հաղթողի կոչումները: Տղամարդկանց +105 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավել է Ռուբեն Ալեքսանյանը, կանանց +75 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ռուսաստանի նախագահի Գավաթ.

Տղամարդիկ, +105 կգ

1. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 430 կգ (189 + 241)

2. Պետեր Նադ (Հունգարիա)՝ 421 կգ (188+233)

3. Իրժի Օրսակ (Չեխիա)՝ 414 կգ (170+234)

Կանայք, +75 կգ

1. Հռիփսիմե Խուրշուդյան (Հայաստան)՝ 246 կգ (110+136)

2. Լյայսան Մախիյանովա (Ռուսաստան)՝ 228 (101+127)

3. Եկատերինա Յուտվոլինա (Ռուսաստան)՝ 216 կգ (93+123).

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում