Կազանում անցկացված Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում Հայաստանի երկու ծանրորդներ նվաճել են հաղթողի կոչումները: Տղամարդկանց +105 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավել է Ռուբեն Ալեքսանյանը, կանանց +75 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ռուսաստանի նախագահի Գավաթ.
Տղամարդիկ, +105 կգ
1. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 430 կգ (189 + 241)
2. Պետեր Նադ (Հունգարիա)՝ 421 կգ (188+233)
3. Իրժի Օրսակ (Չեխիա)՝ 414 կգ (170+234)
Կանայք, +75 կգ
1. Հռիփսիմե Խուրշուդյան (Հայաստան)՝ 246 կգ (110+136)
2. Լյայսան Մախիյանովա (Ռուսաստան)՝ 228 (101+127)
3. Եկատերինա Յուտվոլինա (Ռուսաստան)՝ 216 կգ (93+123).
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում