12:33  ,  14 մարտի, 2016

Պակո Խեմես. Արաս Օզբիլիսը չգտավ իր խաղն ու տեղը խաղադաշտում

«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսն անդրադարձել է Արաս Օզբիլիսի գործողություններին «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում, որում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին անգամ ընդգրկվել էր մադրիդյան ակումբի մեկնարկային կազմում:

«Օզբիլիսն այնքան էլ հաջող չմտավ խաղի մեջ, չգտավ իր խաղն ու տեղը խաղադաշտում: Խաղը վերահսկելու համար մեզ հարկավոր էր փոփոխություններ կատարել ընդմիջմանը: Դրանցից մեկը դարձավ Օզբիլիսը: Նա պետք է ձգտի ավելիին: Արասն աստիճանաբար կմտնի խաղի մեջ: Մենք հոգ կտանենք դրա մասին: Բոլոր խաղացողներն էլ կարեւոր են մեզ համար: Օզբիլիսն աստիճանաբար հավաքում է լավագույն մարզավիճակ»,- մարզիչի խոսքը մեջբերում է  «Ռայո Վալյեկանոյի» կայքը

Հիշեցնենք, որ 26-ամյա Օզբիլիսն ընդմիջմանը փոխարինվել էր «Էյբարի» դեմ խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով: «Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայ կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում