12:15  ,  8 մարտի, 2016

Nike-ը դադարեցրել է համագործակցությունը Մարիա Շարապովայի հետ

Ամերիկյան Nike ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ, որի դոպինգ թեստը հունվարին կայացած Ավստրալիայի բաց առաջնությունում դրական է եղել: Մարզուհին խոստովանել էր, որ ընդունել է արգելաված մելդոնիում դեղամիջոց (արգելված է 2016թ. հունվարի 1-ից):

«Մենք ափսոսում ենք եւ զարմացած ենք: Nike-ը որոշել է առայժմ դադարեցնել համագործակցությունը Շարապովայի հետ մինչեւ այս գործով վերջնական որոշումը: Մեր ընկերությունը կհետեւի իրադրությանը»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

28-ամյա Մարիա Շարապովային սպառնում է մեկ տարվա որակազրկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում