10:22  ,  25 հունիսի, 2012

Դավիթ Նալբանդյանը խուսափեց լրացուցիչ պատժից

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը խուսափել է լրացուցիչ պատժից Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կողմից: Հիշեցնենք, որ Նալբանդյանին տեխնիկական պարտություն էր գրանցվել Լոնդոնում կայացած թենիսի ATP Queen's Club մրցաշարի եզրափակիչում: Խորվաթ Մարին Չիլիչի հետ մրցախաղի առաջին սեթում Նալբանդյանը հաղթել է 7:6 հաշվով: Երկրորդ սեթում՝ 3:3 հաշվի ժամանակ, արգենտինացին զիջեց սեփական մատուցումը եւ զայրացած հարվածեց խաղի եզրային մրցավարի ոտքերի առջեւ դրված գովազդային վահանակին: Մրցավարը ոտքի վնասվածք ստացավ: Մրցաշարի կազմակերպիչները որոշեցին դադարեցնել մրցախաղը՝ Նալբանդյանին գրանցելով տեխնիկական պարտություն: 

ATP-ն որոշել է, որ մրցաշարի եզրափակիչ հասնելու համար նախատեսված 70 հազար դոլարից զրկվելը բավարար է, հաղորդում է կազմակերպության կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով