15:40  ,  21 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյան․ Այս տարի հաջողակ եմ

Այս պահին ամեն ինչ լավ է, բայց դա բավարար չէ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

«Երջանիկ եմ «Բորուսիայի» մի մասնիկը լինելու համար։ Փորձում եմ լավագույն որակներս դրսեւորել թիմի համար եւ կարծում եմ, որ ամեն բան լավ է ընթանում։ Շատ ուրախ եմ։ Փորձում եմ ցուցադրել այն խաղը, որը բոլորը սպասում են ինձանից։ Կարող եմ ասել, որ այս տարի հաջողակ եմ, քանի որ խփում եմ գոլեր եւ կատարում գոլային փոխանցումներ, եւ շատ ուրախ եմ դրա համար։

Այս պահին ամեն ինչ լավ է, բայց դա բավարար չէ։ Պետք է շարունակեմ աշխատել, որպեսզի ավելի շատ գոլերով ու արդյունավետ փոխանցումներով օգնեմ ինձ ու թիմին։ Ես հաճույք եմ ստանում ամենօրյա աշխատանքից։

Մեր նոր մարզիչն ունի այլ փիլիսոփայություն եւ խաղաոճ։ Փորձում ենք անել այն, ինչ մեզանից պահանջում է մարզիչը։ Ուրախ ենք, որ լավ ենք անում դա։ Մեր գլխավոր խդիրը Բունդեսլիգայի լավագույն եռյակում հայտնվելն եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է։ Իհարկե, Չեմպիոնների լիգան Եվրոպայի լիգայից ավելի լավ մրցաշար է»,- նշել է  Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում