Լոնդոնում ավարտված ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:
Եզրափակիչում սերբ թենիսիստը 2 սեթում առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Մրցախաղը տեւեց մեկ ժամ 21 րոպե:
28-ամյա Ջոկովիչը ռեկորդային՝ չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ամփոփիչ մրցաշարում եւ 11-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը եւ Ջոկովիչը փլեյ-օֆֆ էին դուրս եկել A խմբից: Խմբային փուլում 34-ամյա շվեյցարացին 7:5, 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետին: Նրանց միջեւ դիմակայության հաշիվը դարձավ 22:21՝ հօգուտ Ջոկովիչի:
ATP ամփոփիչ մրցաշար, եզրափակիչ
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 3:6, 4:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում