Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»:
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, սակայն մինչեւ ընդմիջման գնալը հյուրերը խփեցին պատասխան գոլը, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկան եւս 2 անգամ՝ տանելով կամային հաղթանակ:
Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Չելսին» չորրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 8 միավորով մնաց 16-րդ տեղում:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1:3
Վիլիան, 10 – Ստիվեն Դեւիս, 43, Սադիո Մանե, 60, Գրացիանո Պելե, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում