17:06  ,  18 հունիսի, 2012

Անդրեյ Արշավինը ստում է. պատգամավորը հարբած չի եղել

Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո ռուսների կիսապաշտպան Անդրեյ Արշավինի հետ վարշավյան հյուրանոցում փորձել է հարաբերություններ պարզել «Սպրավեդլիվայա Ռոսիայի» հարբած պատգամավոր Անտոն Բելյակովը: Վերջինս իր հերթին պնդում է, որ Ռուաստանի հավաքականի ավագի հետ հանգիստ զրույց է ունեցել, ծեծկռտուք չի սադրել եւ հարբած չի եղել: Պատգամավորի խոսքով, երկրպագուները ի սկզբանե ցանկացել են զորակցել ֆուտբոլիստին. նրանք մտածել են, որ հավաքականի խաղացողները հիասթափված են Եվրո-2012-ում կրած պարտությունից: Սակայն ի զարմանս երկրպագուների, պատասխանի փոխարեն հայհոյանք են լսել:

«Դա բացարձակապես սուտ է, իմ ընկերները Անդրեյի հետ խոսակցությունը տեսաձայնագրել են եւ բացառված չէ, որ ես այն տեղադրեմ իմ բլոգում: Ես, առաջին հերթին, գրեթե չեմ խմում, երկրորդ` Անդրեյի հետ շատ հանգիստ եմ զրուցել: Այլ բան է, որ հավաքականի որոշ խաղացողներ իսկապես կռվազան վարքգիծ էին դրսեւորում, եւ որոշ երկրպագուներ պատրաստ էին նրանց գռեհկությանը տղամարդավարի պատասխանել: Կոնֆլիկտներ եղել են, բայց բանը ծեծկռտուքի չի հասել, որովհետեւ պահպանության աշխատակիցները ժամանակին միջամտեցին», Բելյակովի խոսքն է մեջբերում Взгляд-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով