10:56  ,  18 հունիսի, 2012

Արշավինն ու պատգամավորը վիճել են Վարշավայում

Հունաստանի հավաքականին 0:1 հաշվով պարտվելուց հետո Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Անդրեյ Արշավինին ու Ռոման Շիրոկովին հյուրանոցում մեղադրել են ազգային շահերը ծախելու մեջ:

Ֆուտբոլասերներն անսթափ վիճակում անպատվել են ռուս ֆուտբոլիստներին: Միջադեպի մասնակիցներից մեկը անվտանգութան աշխատակիցներին ցույց է տվել ՌԴ Պետդումայի պատգամավորի վկայական, երբ նրանք փորձել են միջամտել:

Մեղադրանքներին պատասխանել է հավաքականի ավագ Արշավինը, որը հետագայում հայտարարել է, թե գործը քիչ էր մնում հասներ ձեռնամարտի, գրում է «Վզգլյադը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով