00:04  ,  26 օգոստոսի, 2015

Աշխարհի առաջնություն. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի սեպտեմբերի 6-10-ն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Բաքվում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, ով եւս կմեկնի ԱՄՆ:

Հայաստանի թիմում տեղ են գտել 8 ըմբիշներ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում