21:28  ,  23 հունիսի, 2015

Ստամբուլ. Ռազմիկ Միսակյանը՝ Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն

Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Միսակյանը 50 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց ռուսաստանցի Իսմաիլ Գաջիեւի հետ եւ պարտվեց 2։5 հաշվով՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։

Ռազմիկ Միսակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից եւ հաղթել էր գերմանացի Վիկտոր Լիզենին (6:0) եւ ուկրաինացի Դմիտրո Նեսվիատիպասկային (18:0)։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սուրեն Խաչատրյանը 74 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացրեց ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովի հետ՝ պարտվելով 3:7 հաշվով:

Հունիսի 23-ին պայքարի մեջ էին մտել նաեւ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 96 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, ովքեր մեդալ չեն նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում