Իտալիայի ազգային հավաքականի թեկնածու Մատիա Կասանիան հունիսի 13-ին պաշտոնապես դարձավ «Ֆիորենտինայի» խաղացող: 28-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար Ֆլորեցիայի թիմը իտալական «Պալերմոյին» վճարել է հինգ միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նախորդ մրցաշրջանում Կասանին վարձավճարող էր հանդես գալիս «Ֆիորենտինայում»:
Իտալիայի ավարտված առաջնությունում պաշտպանը մասնակցել է 26 հանդիպման, սակայն առողջական խնդիրների հետեւանքով չկարողացավ ընդգրկվել Եվրո-2012-ին մասնակցող Իտալիայի հավաքականի կազմում:
Ազգային թիմում Կասանիան անցկացրել է 10 հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում