00:37  ,  4 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Ջոկովիչը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մարեյի հետ

Էնդի Մարեյը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Բրիտանացի թենիսիստը մրցել է իսպանացի Դավիդ Ֆերերի հետ եւ հաղթել է 7:6 (7:4), 6:2, 5:7, 6:1 հաշվով: Հանդիպումը տեւել է 3 ժամ 16 րոպե:

Եզրափակիչի ուղեգրի համար Մարեյը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ:

Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան եւ շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան: Ցոնգան հաղթել էր ճապոնացի Կեի Նիսիկորիին, Վավրինկան՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով