13:05  ,  8 մայիսի, 2015

Լեւոն Արոնյանը` Ռուսաստանի ակումբային չեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիրի» կազմում դարձել է Ռուսաստանի ակումբային առաջնության հաղթող:

Սոչիում անցկացված մրցաշարի վերջին՝ 7-րդ տուրում «Սիբիրը» 4,5:1,5 հաշվով հաղթել է «Յամալին» եւ թիմային 14 միավորով գրավել է առաջին տեղը: Արոնյանը չի մասնակցել վերջին 2 տուրերին: Երկրորդ տեղը 11 միավորով գրավել է Բելորեչենսկի «Ունիվերսիտետը»:

«Սիբիրի» կազմում ընդգրկված են եղել նաեւ գրոսմայստերներ Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Յակովենկոն, Վան Յուեն, Անտոն Կորոբովը, Դմիտրի Կոկարեւը, Դմիտրի Բոչարովը եւ Պավել Մալետինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում