11:20  ,  4 մայիսի, 2015

«Բավարիան» պատրաստ է Գյոտցեին վերադարձնել Դորտմունդի «Բորուսիային»

Մյունխենի «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանով, ով պաշտոնապես հրաժարվել էր երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը:

Bild-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է «Բորուսիային» տրամադրել գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերային իրավունքը: 22-ամյա Գյոտցեն 2013-ին հենց Դորտմունդից է տեղափոխվել «Բավարիա»:

Գերմանիայի ընթացիկ առաջնության 29 խաղերում Գյոտցեն դարձել է 9 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը»: «Բորուսիայի» հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի առմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում