Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 6։0, 5։7, 6։4 հաշվով առավելության հասավ չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 4 րոպե։
Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը պարտության էր մատնել խորվաթ Բորն Չորիչին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում