01:37  ,  26 փետրվարի, 2015

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկոյի» անհաջող այցը Լեւերկուզեն

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լեւերկուզենի «Բայերը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում մադրիդցիների գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ դաշտի տերերն ունեցան մի քանի գոլային պահեր: Առաջին խաղակեսում հյուրերի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ստիպված էր կատարել 2 փոխարինում:

Ընդմիջումից հետո «Աթլետիկոն» ակտիվացավ, սակայն 57-րդ րոպեին դաշտի տերերը հակագրոհի արդյունքում բացեցին հաշիվը: «Բայերից» աչքի ընկավ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ում գոլը միակն էր այս խաղում: «Աթլետիկոն» գրեթե չէր փորձում խաղալ կոմբինացիոն ֆուտբոլ եւ պաշտպանությունից դուրս էր գալիս երկար փոխանցումներով: Բացի այդ, Դիեգո Սիմեոնեի թիմը խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստներով, քանի որ վերջնամասում կարմիր քարտ ստացավ պորտուգալացի կիսապաշտպան Տիագու Մենդեշը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Մադրիդում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:0   

Հական Չալհանօղլու, 57

Հեռացում՝ Տիագու Մենդեշ, 77 («Աթլետիկո»)

«Բայեր». Բերնդ Լենո, Ռոբերտո Հիլբերտ, Էմիր Սպահիչ, Կիրյակոս Պապադապուլոս, Վենդել, Լարս Բենդեր (Սիմոն Ռոլֆես, 68), Գոնսալո Կաստրո, Հական Չալհանօղլու, Սոն Հյոն Մին, Քարիմ Բելարաբի, Յոսիպ Դրմիչ (Շտեֆան Կիսլինգ, 80):

«Աթլետիկո». Միգել Անխել Մոյա, Խուանֆրան, Միրանդա, Դիեգո Գոդին, Գիլյերմե Սիկեյրա (Խեսուս Գամես, 38), Տիագու Մենդեշ, Գաբի, Արդա Թուրան (Ֆերնանդո Տորես, 64), Սաուլ (Ռաուլ Գարսիա, 42), Անտուան Գրիզման, Մարիո Մանջուկիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում