09:15  ,  16 փետրվարի, 2015

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Սոֆիա (ֆոտոշարք)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 23-ից մարտի 1-ը կկայանա բռնցքամարտի «Ստրանջայի» 66-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի մարզիկները: Նախաօլիմպիական այս փուլում սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ելույթն է:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի եւ մարզիչ Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ Սոֆիայում ռինգ դուրս կգան Հայաստանի 10 ներկայացուցիչներ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

49 կգ - Արթուր Հովհաննիսյան, Հայաստանի չեմպիոն

52 կգ - Կորյուն Սողոմոնյան, 2009 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

56 կգ - Հենրիկ Մոքոյան, Հայաստանի չեմպիոն

60 կգ - Սամվել Բարսեղյան, Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի հաղթող

64 կգ - Հովհաննես Բաչկով, Հայաստանի չեմպիոն

69 կգ - Վլադիմիր Մարգարյան, Հայաստանի չեմպիոն

75 կգ - Արման Հովհիկյան, Հայաստանի չեմպիոն, մրցաշրջան-2014-ի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ

81 կգ - Նարեկ Մանասյան, երիտասարդների աշխարհի առաջնության եւ պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

91 կգ - Հենրիկ Սարգսյան, Հայաստանի չեմպիոն

+91 կգ - Հակոբ Մելքոնյան, Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English