17:29  ,  23 հունվարի, 2015

Australian Open. Ռաֆայել Նադալը չորրորդ շրջանում է

Մելբուռնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցել է իսրայելցի Դուդի Սելայի հետ եւ առավելության է հասել 6:1, 6:0, 7:5 հաշվով։

Աշխարհի երրորդ ռակետը 1/8-րդ եզրափակիչում կմրցի հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի հետ, որը երեք սեթում պարտության է մատնել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով