Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ուիմբլդոնին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Բրենդան Ռոջերսի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի 34-ամյա կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը, ով ամռանը հեռանալու է ակումբից:
1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի «Բոլթոնի» հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 24-ին Լիվերպուլում:
Անգլիայի Գավաթ, 1/32-րդ եզրափակիչ
«Ուիմբլդոն» - «Լիվերպուլ»՝ 1:2
Ադեբայո Ակինֆենվա, 36 – Ստիվեն Ջերարդ, 12, 62
«Բյորնլի» - «Տոտենհեմ»՝ 1:1
Սեմ Վոկուս, 73 – Նասեր Շադլի, 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում