Աշխարհի 6-րդ ռակետ Էնդի Մարեյը հաստատել է Under Armour ընկերության հետ համագործակցելու մասին լուրը:
Բրիտանացի թենիսիստը կնքել է չորս տարվա պայմանագիր: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի չեմպիոնը հանդիպումները կանցկացնի այդ ընկերության համազգեստով ու կմասնակցի Under Armour-ի գովազդներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում