15:37  ,  16 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Ռուբեն Ալեքսանյանը զրո ստացավ պոկում վարժությունում

Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ալեքսանյանն անհաջող հանդես եկավ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Գերծանր քաշային կարգի A խմբում ընգրկված 24-ամյա ծանրորդը զրո ստացավ պոկում վարժությունում: Եվրոպայի գործող փոխչեմպիոն Ալեքսանյանը 3 անգամ չկարողացավ բարձրացնել 190 կիլոգրամանոց ծանրաձողը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը հանդես եկավ B խմբում, որտեղ երկամարտի 400 կգ (182+218) արդյունքով գրավեց երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ ապրիլին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում հավաքել էր 436 կգ (190+246)` գրավելով երկրորդ տեղը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում