14:02  ,  16 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Հռիփսիմե Խուրշուդյանի արդյունքն ու Տատյանա Կաշիրինայի ռեկորդները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտավ կանանց մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հանդես եկավ գերծանր քաշային կարգում (+75 կգ) եւ գրանցեց 15-րդ արդյունքը: Հռիփսիմեն երկամարտում հավաքեց 243 կգ (107+136): Խուրշուդյանը հանդես եկավ A խմբում, սակայն նրան գերազանցեցին նաեւ B խմբում հանդես եկած 4 ծանրորդներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ ռուս Տատյանա Կաշիրինան, ում եկամարտի արդյունքն էր 348 կգ (155+193): 23-ամյա Կաշիրինան սահմանեց աշխարհի 5 ռեկորդներ, երկուական՝ պոկում վարժությունում ու երկամարտում ու մեկը՝ հրում վարժությունում:

Հիշեցնենք, որ այս տարի Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը մայրանալուց հետո հանդես էր եկել առաջին անգամ եւ, երկամարտում գրանցելով 232 կգ (102+130), գրավել էր 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում