15:29  ,  14 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Մելինե Դալուզյանի արդյունքը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Մելինե Դալուզյանը 69 կգ քաշային կարգում գրավեց 11-րդ տեղը:

26-ամյա ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտում Դալուզյանը ցույց տվեց 227 կգ արդյունքը:

Երկամարտի 265 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Ուն Հոու Ռյոն: Երկրորդը տեղը զբաղեցրեց ղազախստանցի Ժազիրա Ժապարկուլը (262 կգ), իսկ չինուհի Չեն Յուջուանը երրորդն է (261 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում