22:18  ,  13 նոյեմբերի, 2014

Տարվա ամփոփիչ մրցաշար. Ռոջեր Ֆեդերերը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Լոնդոնում ընթացող տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրից առաջ ապահովել է կիսաեզրափակիչի ուղեգիրը:

Երրորդ խաղում բրիտանացի Էնդի Մարեյին նույնիսկ պարտվելու դեպքում, Ռոջեր Ֆեդերերը կխաղա եզրափակիչի ուղեգրի համար: Ֆեդերերին օգնել է իսպանացի Դավիդ Ֆերերը, որը 6:4, 4:6, 1:6 հաշվով պարտվել է ճապոնացի Կեյ Նիսիկորիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով