22:18  ,  12 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Իզաբելա Յայլյանը 7-րդն էր B խմբում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Իզաբելա Յայլյանը հանդես եկավ 63 կգ քաշայիններ B խմբում: Երկամարտի 207 կգ (97+110) արդյունքով Իզաբելան գրավեց 7-րդ տեղը:

Ալմաթիում կանանց մրցաշարում Հայաստանն ունի եւս 2 ներկայացուցիչ: 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 14-ին, իսկ +75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը՝ նոյեմբերի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում