19:25  ,  11 նոյեմբերի, 2014

Տարվա ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը հաղթեց Նիսիկորիին

Լոնդոնում ընթացող ATP-ի թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի B խմբում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:3, 6:2  հաշվով հաղթեց ճապոնացի Կեյ Նիսիկորիին: Հանդիպումը տեւել է  մեկ ժամ 10 րոպե:

Ֆեդերերը երկու խաղից հետո խմբի առաջատարն է:

Լոնդոնի մրցաշար, B խումբ

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)՝ 6:3, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում