01:21  ,  11 նոյեմբերի, 2014

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչի վստահ հաղթանակը

Լոնդոնում ընթացող թենիսի ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի A խմբում սերբ Նովակ Ջոկովիչը 6:1, 6:1 հաշվով հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին:  Հանդիպումը տեւեց 58 րոպե: Աշխարհի առաջին ռակետը A խմբում շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հետ կիսում է 1-2-րդ տեղերը:

Վավրինկան 6:1, 6:1 հաշվով հաղթել է չեխ Տոմաշ Բերդիխին:

Լոնդոնի մրցաշար, A խումբ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 6:1, 6:1

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - Տոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 6:1, 6:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում