10:04  ,  1 մարտի, 2012

АТР Դուբայ. Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արաբական Էմիրություններում ընթացող թենիսի АТР շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 7։6, 6։3 հաշվով հաղթեց ուկրաինացի Սերգեյ Ստախովսկուն եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի իր հայրենակից Յանկո Տիպսարեւիչի հետ։

Արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Անդրեյ Գոլուբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Դել Պոտրոն կհանդիպի ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ Ցոնգային։

АТР Դուբայ. 1/8 եզրափակիչ

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 3) - Մարկո Կյուդինելի (Շվեյցարիա) - 6:3, 6:4

Ֆլավիո Չիպոլա (Իտալիա) – Յանկո Տիպսարեւիչ (Սերբիա, 7) - 7:6, 1:6, 1:6

Լուկաշ Լացկո (Սլովակիա) – Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 5) - 1:6, 2:6

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Սերգեյ Ստախովսկի (Ուկրաինա) - 7:6, 6:3

Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա, 8) – Անդրեյ Գոլուբով (Ղազախստան) - 6:4, 6:2

Մարդի Ֆիշ (ԱՄՆ, 6) – Միխայիլ Յուժնի (Ռուսաստան) - 2:6, 6:7

Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 2) - 5:7, 3:6

Լուկաշ Ռոսոլ (Չեխիա) – Ժո Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա, 4) - 3:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով