22:20  ,  25 մայիսի, 2012

Դեl Պյերո. Չեմ կարող մնալ Իտալիայում

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն Թուրինի «Յուվենտուսի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացնելուց հետո խոստովանել է, որ չգիտի, թե որ ակումբում է շարունակելու կարիերան, սակայն իր հարազատ թիմի դեմ երբեք չի խաղա:

«Դեռ չգիտեմ, թե որ ակումբում եմ շարունակելու կարիերաս: Միայն կարող եմ ասել, որ Իտալիայում չեմ մնա, քանի որ չեմ կարող խաղալ իմ հարազատ թիմի դեմ: Այս ամենը կարծես երազ լինի: Մենք նվաճեցինք Սկուդետոն: Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում հաղթել: «Յուվենտուսը» միշտ իմ սրտում կմնա: Կշարունակեմ հետեւել իմ հարազատ ակումբի խաղին»,- Դել Պյերոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 37-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց Իտալիայի Գավաթի եզրափակիչում, որտեղ թուրինցիները 0:2 հաշվով պարտվեցին «Նապոլիին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English