Իտալիայի փոխչեմպիոն «Միլանը» պաշտոնապես հայտարարել է բրազիլական «Կրուզեյրոյի» 19-ամյա դրպասապահ Գաբրիելի հետ պայմանագիր կնքելու մասին:
Բրազիլացի դարպասապահն իր նոր ակումբին կմիանա հուլիսի 9-ին: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ մինչեւ այս «Միլան» էին տեղափոխվել նաեւ «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն եւ ֆրանսիական «Նանսիի» կիսապաշտպան Բակայ Տրաորեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում