17:11  ,  9 հոկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը՝ Երեւանի պատվավոր քաղաքացի

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանին Երեւանի ավագանու որոշմամբ շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում, տեղեկացնում է Armchess-ը։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն։ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսկում Արոնյանը 2793 հաշվարկային միավորով 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում