21:50  ,  27 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 6:0. Նեյմարի հեթ-տրիկն ու Մեսիի 400-րդ գոլը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ:

Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսկ արգենտինացի Լիոնել Մեսին ձեւակերպեց դուբլ՝ խփելով կարիերայի 400-րդ եւ 401-րդ գոլերը: Արգենտինայի հավաքականի ավագը 331 գոլ խփել է ձախ ոտքով, 52 գոլ՝ աջով, 15 գոլ՝ գլխով եւ մեկական գնդակ՝ իրանով ու ձեռքով:

Լուիս Էնրիկեի թիմը 16 միավորով առաջին տեղում է: Այս տուրում «Բարսելոնային» կարող են հավասարվել «Վալենսիան» ու «Սեւիլիան», որը սեպտեմբերի 27-ին Մադրիդում կխաղա գործող չեմպիոն «Աթլետիկոյի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 6:0

Նեյմար 26, 45, 66, Իվան Ռակիտիչ, 43, Լիոնել Մեսի, 62, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում