18:54  ,  13 սեպտեմբերի, 2014

Դոնեցկի «Մետալուրգը» պարտվել է դերբիում

Ֆոտբոլի Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում «Մետալուրգը» Դոնեցկի դերբիում 2:3 հաշվով պարտվել է «Օլիմպիկին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը  եւ Կառլեն Մկրտչյանը հայտավորված են եղել «Մետալուրգի» կազմում: Հովսեփյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Մկրտչյանը դուրս չի եկել խաղադաշտ:

«Օլիմպիկի» կազմում 86-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Գեղամ Կադինյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում