00:31  ,  19 օգոստոսի, 2014

«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը, Նեյմարի գեղեցիկ վերադարձը

Կատալոնական «Բարսելոնան» վստահ հաղթանակ տարավ մեքսիկական «Լեոնի» դեմ Ժոան Գամպերի Գավաթի խաղում։ Իսպանիայի փոխչեմպիոնը հաղթեց 6։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին։ Վնասվածքից ապաքինված բրազիլացի հարձակվող Նեյմարն եւ 18-ամյա հարձակվող Մունիր Ալ Հադադին դարձան երկուական գոլի հեղինակ։ Մեկ անգամ աչքի ընկավ Սանդրո Ռամիրեսը։

«Բարսելոնայի» նորեկ, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը 76-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման՝ նորամուտը նշելով կատալոնական ակումբում։

Ժոան Գամպերի Գավաթ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լեոն» (Մեքսիկա)՝ 6։0

Լիոնել Մեսի, 3, Նեյմար, 11, 44, Մունիր Ալ Հադադի, 55, 78, Սանդրո Ռամիրես, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում