17:33  ,  2 օգոստոսի, 2014

Էդգար Մանուչարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը չկարողացավ շարունակել Սարանսկի «Մորդովիայի» դեմ ռուսական Պրեմյեր լիգայի առաջին տուրի խաղը: 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 11 մետրանոց հարվածով բացել էր խաղի հաշիվը, իսկ 37-րդ րոպեին փոխարինվեց ազդրի վնասվածքի պատճառով: Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 24-ամյա հարձակվող Արսեն Հովհաննիսյանը:

Առաջին խաղակեսից հետո «Մորդովիան» հաղթում է 2:1 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով