16:18  ,  17 մայիսի, 2012

Էնդի Մյուրեյ. Նալբանդյանը նույնպես հայհոյում էր, սակայն զգուշացվեցի միայն ես

Աշխարհի չորրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինքն ինչի համար է զգուշացվել մրցավարի կողմից։ Հիշեցնենք, որ Հռոմում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում Մյուրեյը զգուշացվեց արգենտինացի Դավիթ Նաբանդյանի հետ մրցախաղում հայհոյելու համար։

«Ես միշտ հայհոյում եմ կորտում։ Փորձում եմ չանել դա, սակայն երբեմն մոռանում ես՝ որտեղ ես գտնվում։ Գիտեմ, որ դա սխալ է։ Դավիթը նույնպես հայհոյում էր, սակայն ոչ ոքի չէր հասկանում նրան։ Ես զգուշացվեցի, քանի որ խոսում էի անգլերեն։ Կարծում եմ՝ Նալբանդյանի հայհոյանքների հետ համեմատած՝ իմ խոսքերն այնքան ել կոպիտ չէին»,- Մյուրեի խոսքը մեջբերում է dailyrecord.co.uk-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով