Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 14-ից 20-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք «Մեծ սաղավարտի» 7-րդ եզրափակիչ մրցաշարին:
Նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, 2002-2003թ. ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը եւ Իսպանիայի ուժեղագույն շախմատիստ Ֆրանցիսկո Վալյեխոն, հաղորդում է chess-news-ը: Հաղթանակի համար կտրվի 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում